|

Poem Of The Month
Լճակ
Ինչո՞ւ
ապշած ես, Լըճա'կ, ՈՒ չեն
խայտար քու ալյակք, Միթե
հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի՞
մը նայեցավ:
Եվ կամ միթե
կըզմայլի՞ն Ալյակքդ
երկնի կապույտին, Եվ այն
ամպոց լուսափթիթ, Որք
նըմանին փրփուրիդ:
Մելամաղձոտ
Լըճա'կ իմ, Քեզ հետ ըլլանք
մըտերիմ, Սիրեմ քեզի պես
ես ալ Գրավիլ, լռել ու խոկալ:
Որքան
ունիս դու ալի, Ճակատս
այնքան խոկ ունի, Որքան
ունիս դու փրփուր, Սիրտս
այնքան խոց ունի բյուր:
Այլ
եթե գոգդ ալ թափին Բույլքն
աստեղաց երկնքին, Նըմանիլ
չե'ս կրնար դուն Հոգվույս`
որ է բոց անհո՛ւն:
Հոդ
աստղերը չեն մեռնիր, Ծաղիկներն
հոդ չե'ն թոռմիր, Ամպերը
չեն թրջեր հոդ, Երբ խաղաղ
եք դու և օդ:
Լըճա'կ, դո'ւ
ես թագուհիս, Զի թ'հովե
մ'ալ խորշոմիս, Դարձյալ
խորքիդ մեջ խըռով Զիս
կը պահես դողդղալով:
Շատերը
զիս մերժեցին, "Քնար մ'ունի
սոսկ" - ըսին. Մին` "դողդոջ
է, գույն չունի" - Մյուսն
ալ ըսավ. - "Կը մեռնի՛":
Ոչ
ոք ըսավ. - "Հե՛ք տղա, Արդյոք
ինչո՞ւ կը մըխա, Թերևս
ըլլա գեղանի, Թե որ սիրեմ,
չը մեռնի":
Ոչ ոք ըսավ` -
"Սա տըղին Պատռե'նք սիրտը
տըրտմագին, Նայինք ինչե՛ր
գրված կան..." - Հոն հրդեհ
կա, ո'չ մատյան:
Հոն կա մոխի՛ր...
հիշատա՛կ... Ալյակքդ հուզի՛ն
թող, լըճա'կ, Զի քու խորքիդ
մեջ անձկավ, Հուսահատ
մը նայեցավ... (Պետրոս Դուրյան)
|
|
 |
|
|
|
 |
|

The website is under construction...
|
 |
|
|
|
|